Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեծ դժվարություն կունենան երկրպագուները. ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ամենամեծ խնդիրները կունենան երկրպագուները: Նման կարծիք ունի ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Երկրպագուների համար մեծ խնդիր կլինի տրանսպորտը և կեցության հարցը. «Մեծ դժվարություններ են սպասվում երկրպագուներին: Իմ միակ խորհուրդը նրանց կլինի այն, որ համոզված լինեն, որ պատրաստ են ճանապարհորդելու Բրազիլիա: Վստահ եղեք, որ կեցության հարցը լուծված է: Գերմանիայում երկրպագուները կարող էին քնել անգամ մեքենաների մեջ, Բրազիլիայում դա հնարավոր չէ»,- ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունն այս անգամ կանցնի Բրազիլիայում: Այն կմեկնարկի հունիսի 12-ին և կեզրափակվի հուլիսի 13-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու