Ստեփանավանում կբացվի նկարչուհի Սիրարփի Ջիլավյանի ցուցահանդեսը
Գիտություն և Մշակույթ
Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում մայիսի 13-ին կբացվի երիտասարդ ինքնուս նկարչուհի Սիրարփի Ջիլավյանի անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 15-ը: Նկարչուհի Սիրարփի Ջիլավյանը 18 տարեկան է, սովորում է Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղի դպրոցի 12-րդ դասարանում:
Նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են հարազատ գյուղում: 2014 թվականի մարտի 12-ին դպրոցականների շրջանում անցկացված արվեստի մանկապատանեկան միջհամայնքային փառատոնին լավագույն մասնակցության համար արժանացել է պատվոգրի:
Նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել շնորհալի ստեղծագործողների աշխատանքները տարածաշրջանի բնակչությանը և բացահայտել նոր անուններ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)