Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Կալիֆորնիայի Ասամբլեայի ընդունած ԼՂՀ անկախությունը ճանաչելու որոշումը
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Կալիֆորնիայի Ասամբլեայի ընդունած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին որոշումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արձագանքելով news.am լրատվական կայքի' նշված որոշման մասին հարցին, Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:
Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)