Հայաստանը 15-րդը կհրապարակի «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները
Այլ
Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է այն ցուցակը, որում ներկայացված են «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին մասնակցող երկրների' իրենց գնահատականները հայտարարելու հաջորդականությունը: Հայաստանը կլինի 15-րդ երկիրը, որը կհրապարակի իր քվեարկության արդյունքները: Հայաստանյան արդյունքները կհայտնի հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը:
Երեսունյոթ երկրներում քվեարկության արդյունքների հրապարակումը կսկսի Ադրբեջանը, իսկ կեզրափակի' Սլովենիան: Բոլոր երկրները' բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերենով:
Մայիսի 9-ին տեղի է ունեցել մրցույթի գլխավոր փորձը, որի ժամանակ մասնակից երկրների պրոֆեսիոալ ժյուրիներն արդեն տվել են իրենց ձայները մասնակիցներին:
«Եվրատեսիլ 2014»-ի մայիսի 10-ին կայանալիք եզրափակչում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա 7 համարի ներքո: Հայաստանում մրցույթի եզրափակչին հեռուստադիտողները կարող են հետևել 23:00-ից' Առաջին ալիքի ուղիղ եթերում:
«Եվրատեսիլ 2014» մրցույթը անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ներկայացնում է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը' Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլը»' 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու