Թավրիզում ստեղծվել է նոր հայկական պարախումբ
Գիտություն և Մշակույթ
Շուրջ մեկ տարի առաջ Թավրիզում մշակութային կյանքը ծաղկեցնելու փորձերը պսակվել են հաջողությամբ, և Ատրպատականի Հայոց թեմը հարստացել է նոր պարախմբով: Այն ստեղծվել է թեհրանահայ «Ակունք» պարախմբի վարպետ, պարուսույց Կարինե Մանուչարյանի և Նաիրի Դիլանյանի ջանքերով:
Պարախումբը մայիսի 9-ին ելույթ է ունեցել առաջնորդարանի «Հ. Ոսկանյան» սրահում, և թավրիզահայերին է ցուցադրել մեկ տարվա աշխատանքի արդյունքը:
Երեկոն կրում էր «Վահագն Դավթյանը և Հայաստանը» խորագիրը:
Բացման խոսքով հանդես է եկել Նաիրի Դիլանյանը, ով շնորհավորել է ներկաներին Մայիսյան հաղթանակի կապակցությամբ: Նորաստեղծ պարախումբը ներկայացրել է հայկական պարեր, բացի այդ, հնչել են հայկական երգեր, ինչպես նաև Դավթյանի բանաստեղծությունները:
Թեմի առաջնորդ սրբազան տեր Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքը և շնորհավորել բոլորին պարախմբի ստեղծման կապակցությամբ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)