Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

«Արտ-ֆեստ»-ն այս տարի նվիրված է ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի հիշատակին

Գիտություն և Մշակույթ

Արվեստի մի քանի ոլորտները միաժամանակ ընդգրկող «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում էր համախմբել բազմաթիվ արվեստասերների: Երկրորդ «Արտ-ֆեստ»-ի մեկնարկը տրվեց մայիսի 10-ին: Փառատոնի մեկնարկին ցուցադրվեց առաջին «Արտ-ֆեստ»-ի ընթացքը ներկայացնող տեսաֆիլմ, եղան բազմաթիվ երաժշտական համարներ:

«Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք հայտերի աննախադեպ քանակ: Սա ինձ համար շատ կարևոր է: Նախորդ տարի ունեինք 132 հայտ, իսկ այս տարի' 155 հայտ և ավելի քան 200 մասնակից: Շատ ակտիվ են Գյումրու, Լոռու, Կոտայքի մարզերը, երևանյան մշակութային բուհերը: Ուրախալի է, որ փառատոնից հետո մասնակից երիտասարդները նորանոր նախագծեր են ստեղծում: Փառատոնն այս տարի նվիրվում է հիմնադիր Արմեն Մազմանյանի հիշատակին»,- նշեց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:

Նրա խոսքով` շուտով փառատոնը կընդլայնի իր հորիզոնները' ընդգրկելով արվեստի այլ ճյուղեր' գրականություն, երգարվեստ և պարարվեստ: «Հույս ունեմ, որ հաջորդ տարի փառատոնը կդառնա համահայկական, որովհետև սփյուռքից ևս մեծ արձագանքներ կան»,-հավելեց «Արտ-ֆեստ»-ի տնօրենը:

ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մուրադյանն ընդգծեց, որ արվեստը նորանում է հենց նոր անունների շնորհիվ: «Միշտ այդպես է եղել: Նրանք պետք է սկսեն և հայտարարեն իրենց մասին: Նրանց տրված է սխալվելու իրավունք»,- հավելեց Մուրադյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը համոզված է, որ փառատոնը լավ հնարավորություն է այն երիտասարդների համար, ովքեր ոլորտում կատարում են իրենց առաջին քայլերը: «Փառատոնը նաև ստեղծագործական կյանքում քննություն է, ստուգարքի պես մի բան: Բայց այն պիտի որ լինի շատ հաճելի և ստացված բոլորիս համար: Մասնագիտություն ընտրելիս առաջին հերթին պետք է մտածես, որ այն սիրում ես: Վստահ եմ, որ այս «ինքնաքննության» շնորհիվ մասնակիցները կհասկանան, որ ճիշտ են ընտրել իրենց կյանքի ուղին»,- նշեց մշակույթի փոխնախարարը:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմիլ Թորոսյանը քաղաքապետի անունից ողջունեց մասնակիցներին և փառատոնը' մաղթելով բարի ընթացք, ընդգծելով, որ քաղաքապետարանը մշտապես երիտասարդական նախաձեռնությունների կողքին է:

«Մեկ տանիքի ներքո» խորագրով փառատոնի «Թատերական արվեստ», «Կինոարվեստ» և «Կերպարվեստ» ցուցադրությունների ցանկն արդեն հաստատված է: «Թատերական արվեստ»-ի շրջանակում ապրիլի 23-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 25 ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Հայաստանի թատերական գործիչների միությունում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, ինչպես նաև «Թատրոն 32»-ում: Փառատոնի «Կինոարվեստ» խորագրով ցուցադրու թյունները մայիսի 19-21-ը կանցկացվեն «Նարեկացի» արվեստի միությունում:

«Կերպարվեստ» անվանակարգում գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, լուսանկարչության ցուցադրություններն այցելուներին կներկայացվեն մայիսի 19-ին, 20-ին և 21-ին' Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի հաղթողներին, և լավագույնը ճանաչված գործերը կցուցադրվեն նաև մարզերում:

«Արտ-ֆեստ»-ն իր կենսագրությունն սկսել է 2013 թվականին: Փառատոնի հիմնադիրն է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԿԹՊ-ի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը, ում հիշատակին էլ այս տարի կնվիրվի «Արտ-ֆեստ»-ը: Փառատոնը ներկայացուցչական մրցութային բնույթի է, որին մասնակցում են մշակութային միավորումներ, ստեղծագործական խմբեր և անհատներ:

Այն նպատակ ունի աշխուժացնել մայրաքաղաքի, մարզերի երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտել նոր անուններ, ընդլայնել ստեղծագործ երիտասարդների մասնագիտական համագործակցության շրջանակը:

«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնն իր ձևաչափով տարբերվում է թատերական այլ փառատոներից, քանի որ այն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «Արմենպրես»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորներից մեկն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված