10 օր անց Տանձիկ լճից դուրս է բերվել ՊՆ սպայի դին
Արտակարգ Պատահար
Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում' Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, մայիսի 1-ին Վայոց ձորի մարզում գտնվող զորամասերից մեկից կորել էր ավագ լեյտենանտ Մ. Հարությունյանը: Շրջանառվում էր անհետացման երկու վարկած. կամ նա խեղդվել է լճում, կամ' մոլորվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու