«Եվրատեսիլ 2014»-ում Ուկրաինայի մասնակցի տեսահոլովակը YouTube ռեկորդներ է սահմանում (տեսանյութ)
Այլ
Մարիա Յարեմչուկի՝ «Tick-Tock» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը YouTube-ում վաղուց արդեն հատել է 1,5 մլն դիտումների սահմանը: Դա հայտնի էր դարձել դեռևս «Եվրատեսիլ 2014»-ի նախօրեին: Տեսահոլովակը համացանցում տեղադրվել էր մարտի 16-ին:
Այդ նորությունը երջանկացրեց հեղինակ և կատարող Մարիա Յարեմչուկին. «Ես շատ երջանիկ եմ, որ հանրությունն իմ տեսահոլովակին նման ուշադրություն է դարձրել: Եվ ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ համար քվեարկել են: Հենց դա է ինձ ոգեշնչում, որպեսզի նոր ձեռքբերումներ ունենամ»,- մեկնաբանել է Մարիա Յարեմչուկը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Ուկրաինան ներկայացրած Մարիա Յարեմչուկը գրավեց 6-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու