Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 

Երևանում ակնկալում են, որ Օլանդը կխոսի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին

ԱՐԽԻՎ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարելիք պետական այցը աշխարհաքաղաքական առումով կարևոր երևույթ է, որը արտացուլում է ոչ միայն հայ-ֆրանսիական դարավոր հարաբերությունները, այլև դրանց ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկկողմ պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱ ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշում է, որ անկախ նախագահներից կամ իշխող քաղաքական ուժերից հայ-ֆրանսիանական հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա և աչքի ընկել երկկողմ հարգալից և բարեկամական դրսևորումներով: Ըստ Սաֆրաստյանի, Ֆրանսիան Եվրոպայում ամենահայկական և ամենահայամետ պետությունն է և դրանում իրենց հսկայական ներդրում ունեն նաև ֆրանսահայերը: «Հայ-ֆրանսիական հարաբերություններն ավանդաբար համարվում են պատմական, և Ֆրանսիայի թե՛ պետության, թե՛ քաղաքական ու հասարակական շրջանակների մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ միշտ եղել է դրական»,- ասում է թուրքագետը' հավելելով, որ Օլանդի այցելությունից առաջին հերթին սպասում են հայտարարություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ և խոստում, որ մինչև ցեղասպանության հարյուրամյա տարելիցը Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ըստ Սաֆրաստյանի, դա շատ կարևոր է նախ այն պատճառով, որ Ֆրանսիան եվրոպական ամենախոշոր և առանցքային պետություններից մեկն է, իսկ ցեղասպանության հարյուրամյակին նման օրինագծի ընդունումը մեկ քայլով առաջընթաց կլինի ճանաչման հարցում: Թուրքագետ Սաֆրաստյանը հիշեցնում է, որ Թուրքիա կատարած այցի ժամանակ Օլանդը Անկարայում խոսեց Հայոց ցեղասպանության մասին' կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը:

Թուրքագետը չի բացառում, որ Հայաստանում էլ Օլանդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն կանի ու կկարևորի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ի տարբերություն արևմտյան այլ երկրների ղեկավարների, Հայոց ցեղասպանության հարցում Օլանդը կաշկանդված չէ. Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու նախագահն իր թիկունքում ունի խորհրդարանի ու հասարակության աջակցությունը:

Հայոց ցեղասպանության խնդրին զուգահեռ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ հիշեցնում է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկն է և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կլինի երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգային հարցերից մեկը: Օլանդի այցելությունը տարածաշրջանային է և չի բացառվում, որ ԼՂ հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահը խոսի ոչ միայն Երևանում, այլև Բաքվում: «Օլանդը հայտարարություններ կանի ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված և գուցե որոշակի բացատրություն ներ ներկայացնի և իր տեսակետը հայտնի վերջերս ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի առաջարկած խաղաղության համաձայնագրի վեց կետերի հետ կապված»,- ասաց Մինասյանը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Մինասյանը չի բացառում, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Օլանդը չի շրջանցի պահն ու կրկին կոչ կանի պատասխանատվություն ստանձնել Թուրքիային հարյուրամյա ոճրագործության հարցում: Ըստ Մինասյանի, այս հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը չի կարող փոփոխություն կրել և պատճառներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի հասարակությունը ոչ միայն պրոհայկական է, այլ, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, ավելի զգուշավոր Թուրքիայի հարցում: «Հենց այդ երկու գործոնների համադրությունն էլ բերում է այն իրավիճակին, որ կա Ֆրանսիայի արտաքին քաղաքական կյանքում Թուրքիայի հետ կապված»,- ասաց Մինասյանը' հավելելով, որ Երևանում հնչած ցանկացած արտահայտությունը մեծ իրարանցում կառաջացնի հարևան երկու պետություններում էլ' Թուրքիայում էլ, Ադրբեջանում էլ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, մայիսի 12-ին, երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ը նթրիք:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Ամենադիտված