Հաշվի առնելով «Ատլետիկոյի» և «Ռեալի» խաղի արդյունքները` գոհ ենք «Էլչեի» դեմ ոչ-ոքիից. Մարտինո
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Էլչեի» (0:0) դեմ խաղից հետո, նշել է.
«Ոչ-ոքին այն արդյունքը չէ, որը ցանկանում էինք տեսնել, սակայն հաշվի առնելով, թե ինչպես խաղացին «Ատլետիկոն» և «Ռեալը», մենք գոհ ենք վաստակած միավորից: Կարևորը՝ եզրափակիչ տուրից առաջ մենք չեմպիոն դառնալու հնարավորությունները պահպանում ենք: Հուսով եմ, որ առաջնության վերջին խաղում երկրպագուները կաջակցեն մեզ և իրենց օգնությամբ տիտղոսը կնվաճենք»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու