Թե ով կհաղթի Իսպանիայի առաջնությունում, ինձ համար միևնույնն է. Անչելոտի
Սպորտ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնությունում երեկ «Սելտայից» (0:2) կրած պարտությունից հետո, նշել է.
«Ինքներս մրցակցին նվիրեցինք երկու գոլերը: Բացակայում էին մի շարք ֆուտբոլիստներ, այնպես որ, այս խաղին պատրաստվելը հեշտ չէր: Հիասթափված ենք, քանի որ չեմպիոնության հնարավորությունը կորցրինք: Ընթացիկ մրցաշրջանում սա առաջին մրցաշարն է, որում չկարողացանք հաղթել: Հիմա պետք է առաջ շարժվենք, վնասվածք ստացած ֆուտբոլիստների վերադարձին սպասենք և լավ պատրաստվենք Չեմպիոնների լիգայի եզրափակչին: «Ռեալի» երազանքը իրականություն դարձնելու հիանալի հնարավորություն ունենք: Ո՞վ կհաղթի Իսպանիայի առաջնությունում, ինձ համար միևնույնն է: Կարծում եմ` «Բարսելոնա» - «Ատլետիկո» հանդիպումը շատ լարված է լինելու, սակայն դա արդեն ինձ չի հետաքրքրում: Մենք հիմա այլ խնդիր ունենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ