Ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել Չինաստանի հարավում մոլեգնող ջրհեղեղից
ԱՐԽԻՎ
Առնվազն երեք մարդ է զոհվել և շուրջ 1,2 միլիոնը՝ տուժել, Չինաստանի հարավում մոլեգնող ջրհեղեղից: Տեղական իշխանությունները հարկադրված են եղել տարհանել 29 հազար բնակիչների:
Ըստ նախարարության տեղեկատվության՝ ամենաառատ տեղումները գրանցվել են Ցզյանսի, Հունան, Գուանդուն, Գույչժոու հարավային մարզերում և Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում: Հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումները վնասել են 93,1 հազար հեկտար դաշտերի բերքը: Ավերվել է շուրջ 1,5 հազար տուն, ևս 9,2 հազարը վնասվածքներ են ստացել: Հարավչինական Շենչժեն քաղաքում (Գուանդունի նահանգ) սաստիկ անձրևների պատճառով ճանապարհներին ջրասույզ է եղել 2 հազար ավտոմեքենա, տեղի օդանավակայանում հետաձգվել է 48 չվերթ:
Ուղղակի տնտեսական վնասը իշխանությունները գնահատել են 930 մլրդ յուան (151 մլն դոլար), հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)