Տարաձայնությունները ֆուտբոլիստների միջև էին. Վալերի Կարպինը` «Սպարտակի» անհաջողությունների մասին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը փաստել է, որ թիմում տարաձայնություններ կան ֆուտբոլիստների միջև:
«Ձախողման մասին խոսում էին միայն դրսում` նրանք, ովքեր տեղյակ չէին ներքին իրավիճակին: Կային խմբավորումներ, իսկ կոնֆլիկտները ֆուտբոլիստների միջև էին: Մինչև «Անժիի» դեմ հանդիպումը, կարծես ամեն ինչ հարթվել էր: Հիմա, նայելով արդյունքներին` կարծում եմ, որ ամեն ինչ դեռ շարունակվում է»,- Կարպինի խոսքը մեջբերում է Eurosport կայքը: Կարպինի խոսքով` ցանկալի կլիներ, որ թիմը մարզեր մեծ հեղինակության տեր մարզիչ, ինչպես օրինակ Ֆաբիո Կապելոն:
Մոսկվայի «Սպարտակը» վերջին մի քանի տուրերում անսպասելի և անակնկալ պարտություններ էր կրում: Սակայն առաջնության 29-րդ տուրում Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ հաղթեց «Ամկարին»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ