Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Հայաստանում ավելի մեծ աձագանք գտավ, քան Ադրբեջանում. քաղաքագետ

Արտաքին Քաղաքական

Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում' մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն ուղղված էր ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: Մայիսի 12-ին հրավիրված ասուլիսում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Ուորլիքի հայտարարությունից հետո արձագանքը Հայաստանում ավելի մեծ էր, քան Ադրբեջանում: «Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարության գաղափարը նախորդներին չի տարբերվում, պարզապես որոշ շեշտադրումներ այլ էին»,- նշեց Մինասյանը:

Նրա գնահատմամբ' ՀՀ պաշտպանության նախարարությունը բավականին կտրուկ և պարզ արձագանքեց Ուորլիքի հայտարարությունը: «Արտաքին գործերի նախարար Նալբանդյանն իր հայտարարության մեջ շեշտեց, որ բանակցային գործընթացը գնում է երեք համանախագահ երկրների հսկողության ներքո»,- ասաց քաղաքագետը, ում գնահատմամբ' Ուորլիքի հայտարարության շատ դրույթներ կարող են անընդունելի և անգամ «քաղաքական ինքնասպանություն» լինել Իլհամ Ալիևի համար:

Մինասյանն, անդրադառնալով Ուորլիքի հայտարարության վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի մեկնաբանությանը, նշեց, որ դեսպանը հատուկ շեշտել է' իրականում հակամարտության գոտում առկա է կարգավորման երեք տարբերակ:

«Հեֆֆերնը նշեց «ստատուս քվոն», կոմպրոմիսային խաղաղության ձեռքբերումը կամ պատերազմը, որը նույնիսկ ադրբեջանական կողմը չի ցանկանում: Չունենք տեսանելի հույսեր, որ հայկական և ադրբեջանական կողմերը կարող են հասնել փոխզիջումային խաղաղության»,- պարզաբանեց փորձագետը' հավելելով, որ վերջին տասը տարվա ընթացքում կողմերը ոչ թե փոխզիջումների են գնացել, այլ հակառակը:

Բանախոսը նշեց, որ ԱՄՆ համանախագահի հայտարարությունը բոլորին հասկանալի է, և դա անելու պատճառներից մեկը կապված է նաև հրադադարի ռեժիմի 20-ամյակի հետ, ինչպես նաև Ռուսատանի և Արևմուտքի հակամարտության սրման, այդ թվում նաև մեր տարածաշրջանում: «Բանակցային գործընթացն անհրաժեշտ է, բացի ամեն ինչից, այն հրադադարի պահպանման լավագույն երաշխիքներից է»,- ընդգծեց Մինասյանը:

Նա նաև շեշտեց, որ եթե Ջեյմս Ուորլիքի ներկայացրած խաղաղության 6 կետերը իրագործվեն, ապա դա հնարավոր է միայն մեկ ընդհանուր փաթեթով, ինչի հետ համակարծիք է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը: «Եթե բոլոր կետերը համաձայնեցված չեն, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ»,- հավելեց քաղաքագետը:

Պատասխանելով լրագրողների հարցին, նա նշեց, որ Ղրիմի և Լեռնային Ղաղաբաղի միջև զուգահեռներ տարվել են և կտարվեն, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս: «Լինելով Ռուսաստանի դաշնակից, և իր դիրքորոշումը Ղրիմի առումով ներկայացրած երկիր, Հայաստանը պետք է արտաքին հարաբերություններում իր բալանսը պահպանի նաև ԱՄՆ-ի հետ: Պետք է բալանսավորված դիրք պահել' չկորցնելով ԱՄՆ-ի աջակցությունը»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Հայաստան կատարելիք պետական այցին նա նշեց, որ ակնկալիքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ անաձնապես մեծ չեն կարող լինել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին արված հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է կայանա Խաղաղության համաձայնագրի հիման վրա' կողմերի համաձայնությամբ, և ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը
Ամենադիտված