Պատգամավորները գործուղումների կմեկնեն բացառիկ դեպքերում. Գալուստ Սահակյան
Քաղաքական
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցում Աթենքում անցկացվող Սևծովյան համագործակցության տնտեսական ֆորումին` ԱԺ բնականոն աշխատանքն ապահովելու համար: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:
«Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովելու համար պատգամավորները գործուղումների մեկնելու հնարավորություն կստանան բացառիկ դեպքերում»,- ասաց Սահակյանը:
Սևծովյան համագործակցության տնտեսական ֆորումը մեկնարկում է մայիսի 12-ին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ