Սարգիս Հովսեփյանը 19 տարեկանների հավաքականի ղեկին առաջին հանդիպումը կանցկացնի Լեհաստանի ընտրանու դեմ
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների նորանշանակ մարզիչ Սարգիս Հովսեփյանը թիմի ղեկին առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 13-ին:
Մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Երկու հավաքականների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու