Գրիգոր Սահակյանը` պատանիների Եվրոպայի Գավաթի 3-րդ մրցանակակիր
Սպորտ
Չեխիայի Տեպլիցե քաղաքում ընթացող պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում 81 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը գրավեց պատվաբեր 3-րդ տեղը, այս տարի սա Գրիգորի 2-րդ բրոնզե մեդալն էր Եվրոպական գավաթի խաղարկություններում:
Նա առաջին գոտեմարտում մաքուր հաղթանակ տոնեց չեխ մարզիկ Ջիրի Հոլչապեկի նկատմամբ, այնուհետև՝ գերմանացի Վալենտին Կիեշչեի նկատմամբ, երրորդ գոտեմարտում նա հավասար պայքարում զիջեց 2013 թվականի աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Զաուր Ռամազանովին, որը դարձավ այս առաջնության հաղթող, և քանի որ Ռամազանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Գրիգորը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Չորրորդ գոտեմարտում նա մեծ դժվարությամբ հաղթանակի հասավ Լատվիայի ներկայացուցիչ Ռայմոնդաս Գրաումանիսի նկատմամբ, հինգերորդ հանդիպումը ուկրաինացի Ալեքսանդր Դուխնեվիչի հետ ավարտեց վստահ հաղթանակով և բրոնզե մեդալի համար վեցերորդ գոտեմարտում բացարձակ առավելությամբ հաղթեց հունգարացի Բենչե Բերենյիին՝ գրավելով 3-րդ մրցանակային տեղը:
Գերազանց էր հանդես գալիս նաև 90կգ քաշային կարգում Գոռ Գյունաշյանը: Նա մեծ առավելությամբ հաղթեց չեխ ձյուդոիստ Ադամ Վոժդաին, երկրորդ հանդիպման ժամանակ Գոռը, հաղթելով հունգարացի մարզիկ Գերգո Բերենյին, ստանում է այտոսկրի վնասվածք և, դրսևորելով մեծ կամային որակ, հաղթում նրան, սակայն բժիշկները թույլ չեն տալիս շարունակել գոտեմարտը, և նա դուս է մնում հետագա պայքարից, այս մասին գրում է ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Չեխիայի Տեպլիցե քաղաքում ընթացող պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակացում են 30 երկրի 442 մարզիկ (282 ձյուդոիստ ու 160 ձյուդոիստուհի):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու