ԲՀԿ-ն դեռևս չի կողմնորոշվել կուտակայինի վերաբերյալ կառավարության նախագծի քվեարկության հարցում
Քաղաքական
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարությունից և իշխող մեծամասնությունից հստակ գնահատական է ակնկալում պարտադիր կուտակայինի վերաբերյալ։ ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք մի քանի խնդիրներ ենք տեսնում ներկայացված նախագծի մեջ, որոնց պատասխաններն անպատասխան են մնում»,- ասաց Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը նշեց, որ նախ անհասկանալի է, թե ինչպես են աշխատելու կուտակային կենսաթոշակային ֆոնդերը, քանի որ նախագծով քաղաքացիները կարող են հրաժարվել համակարգին մասնակցությունից: «127 հազար մարդու կատարած փոխանցումներն ի՞նչ են լինելու։ Սրա մասին էլ հստակ պետք է ասվի»,- ասաց պատգամավորը։
Միքայել Մելքումյանը դրական է գնահատում, որ նոր ձևավորված կառավարությունը փորձում է աշխատել քաղաքական ուժերի հետ, բայց և ընդգծել է՝ այդ աշխատելը զուտ տեխնիկական բնույթ չպետք է կրի։
ԲՀԿ-ի քվեարկությունն էլ պայմանավորված կլինի նրանից, թե իր հարցադրումների վերաբերյալ ինչ մոտեցում կունենա քաղաքական մեծամասնությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու