«Ժառանգությունը» դեռևս չի ճշգրտել կուտակայինի մասին կառավարության նախագծի վերաբերյալ դիրքորոշումը
Քաղաքական
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծի ընդունման քվեարկության ժամանակ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց, որ այդ հարցը դեռևս չեն քննարկել: «Մենք դեռևս այդ հարցը չենք քննարկել. երբ որ հստակ դիրքորոշում լինի, մենք այդ մասին կասենք»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նշեց, որ քիչ անց խմբակցությունում կքննարկեն հարցը և կներկայացնեն իրենց դիրքորոշումը կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն ավարտել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որը ներկայացրել է կառավարությունը: ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, ՀԱԿ-ը՝ դեմ, ԲՀԿ-ն ևս չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու, քանի որ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ: Նախագծի քվեարկությունը տեղի կունենա մայիսի 13-ի, ԱԺ նիստում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու