«ՀԺ». Հրայր Թովմասյանը հրաժարվել է Աժ գործուղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում
Հայկական Մամուլ
Գուրգեն Դումանյանը երեկ երեկոյան հրաժեշտ էր տալիս Աժ աշխատակազմի ներկայացուցիչներին, նա աշխատանքի է տեղափոխվելու կառավարություն՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի կարգավիճակով: Գրում է «ՀԺ»-ն:
Անցյալ շաբաթ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ Դումանյանի փոխարեն Աժ աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Այս հեռանկարը, սակայն, խուճապ էր առաջացրել աշխատակազմի և պատգամավորների մի մասի մոտ:
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Թովմասյանը հրաժարվել է Աժ գործուղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում: Թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, դեոևս որոշված չէ: Մինչ այդ երեկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը:
Շարունակությունը` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու