Հորդ անձրևի հետևանքով Երևանի տարբեր փողոցներում տասնյակ մեքենաներ են արգելափակվել
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 13-ին' ժամը 00.21-ին, ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Թամանցիների փողոցում' մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա: Մայիսի 13-ին' ժամը 00.20-ին, մեկ այլ ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Շերամի փողոցում' «Քուրսի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վեց ավտոմեքենա:
Մայիսի 12-ին' ժամը 23.40-ին, տեղացած առատ անձրևի հետևանքով Երևանի Բագրատունյաց պողոտայում' կամրջի մոտակայքում, արգելափակվել է 16 ավտոմեքենա: Մեքենաներն արգելափակումից դուրս են բերել դեպքի վայր ժամանած փրկարարները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու