Օլանդը Հայաստանի դիրքի ու շրջափակման մասին հստակ տեղեկություն կներկայացնի Եվրամիությանը
ԱՐԽԻՎ
Հայաստանի եվրոպական գործընկերների մոտ կա լիակատար ընկալում' Մաքսային միությանն անդամակցելու երկրի որոշման նկատմամբ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 13-ին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետից յուրահատուկ պայմաններում է, և հենց դա է պատճառը, որ Հայաստանը որոշեց խորացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Օլանդը նշեց, որ Հայաստան այցի նպատակներից մեկն էլ երկրի դիրքը հասկանալն ու երկրի շրջափակման վերաբերյալ Եվրամիությանը հստակ տեղեկատվություն ներկայացնելն է: «Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը: Դրա համար իմ այցի ընթացքում փորձեցի հասկանալ' որն է Հայաստանի դիրքը և ինչ պետք է լինի Եվրամիության պատասխանը: Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ արժեքները նույնն են, շահերն էլ լիովին համընկնում են»,- ասաց Ֆրանսուա Օլանդը՝ հավելելով, որ միաժամանակ չի ուզում ստիպել Հայաստանին, որ իր տնտեսական հարաբերությունները խզի Ռուսաստանի հետ:
«Հայաստանի դիրքորոշումը պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմաններում է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը»,-ասաց Ֆրանսիայի Հանրապետության նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)