Դոնեցկի Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել Օբամայի դեմ
ԱՐԽԻՎ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային արգելել է մինչև 2014 թվականի նոյեմբեր այցելել հանրապետության տարածք: Այդ մասին ասված է ԴԺՀ-ի նախագահության համանախագահ Դենիս Պուշիլինի ստորագրությամբ փաստաթղթում, որը հրապարակվել է Twitter-ում Դոնեցկի Հանրապետության պաշտոնական միկրոբլոգում:
Պատժամիջոցի սահմանման պատճառ է նշվում «այսպես կոչված Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի՝ 14.04.2014-ի հակաժողովրդական օրենքի վերաբերյալ «հակաահաբեկչական» եզրույթի օգտագործումը խրախուսելը»:
Համանման պատճառով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 14-ն արգելված է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի մուտքը ԴԺՀ-ի տարածք: Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նույնպես զրկված է ԴԺՀ այցելելու հնարավորությունից՝ «իր պարտականությունների կատարման հարցում անփութություն դրսևորելու համար, ինչն Ուկրաինայում նեոնացիստներին թույլ է տվել զգալ իրենց անպատիժելիությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)