Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ անձնագիր է ստացել 635 սիրիահայ
Հասարակություն
Սիրիահայերին 2014թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության 635 անձնագիր` առանց պետական տուրք գանձելու: Սիրիահայերին տրամադրված անձնագրարեի պետական տուրքի գումարը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության կհատկացնի ավելի քան 41 մլն դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստի օրակարգում:
Սիրիահայերին անձնագրերը տրամադրվել են ինչպես Սիրիայում (65 գործ), Հալեպում (440գործ) և Լիբանանում (89 գործ), այնպես էլ ԱՄԷ-ում (40 գործ) և Հունաստանում (1 գործ) գտնվող ՀՀ դեսպանություններում:
«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը 2011թ. մարտից համարվում է այդպիսին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու