«Ժողովուրդ». ՀԱԿ-ը սպասում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
Հայկական Մամուլ
ՀԱԿ-ը սպասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը` բացատրելու համար իրենց արարքը: Իսկ Ծառուկյանը «պետք է բացատրություն» տա, թե ինչու երեկ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ «հրաշալի քառյակ»-ը պառակտվեց:
Նախագծին դեմ քվեարկեցին ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն՝ ձեռնպահ: Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը ստացավ 67 կողմ, 12 դեմ եւ 35 ձեռնպահ ձայն: Քվեարկությունը բոյկոտել էին ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, դեմ էին քվեարկել Գուրգեն Արսենյանն ու Հեղինե Բիշարյանը: Արդյունքում ստացվեց, որ քվեարկության պատկերը ձեւավորվեց ոչ թե քաղաքական, այլ խնամիական կապի շնորհիվ: Այս իրավճակում թերեւս ամենավատ վիճակում հայտնվել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, քանի որ նրանք հույս ունեին, որ իրենց «հավատարիմ» գործընկեր ԲՀԿ-ն իրենց չի «դավաճանելու» եւ դեմ է քվեարկելու: Սակայն, ինչպես միշտ, ԲՀԿ-ն «քաշեց» ՀԱԿ-ին։
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու