«Հրապարակ». Կուտակային կենսաթոշակային օրենքի քվեարկությունը պառակտել է քառյակին
Հայկական Մամուլ
Կուտակային կենսաթոշակային օրենքի քվեարկությունը պառակտել է քառյակին՝ ԲՀԿ-ն (բացառությամբ Գուրգեն Արսենյանի) և ՀՅԴ-ն, ինչպես նաև ՕԵԿ-ը (բացառությամբ Հեղինե Բիշարյանի, ով դեմ է քվեարկել) «ձեռնպահ» մնացին Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագծին: Իսկ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը չմասնակցեցին քվեարկությանը: ՀԱԿ-ում այս քվեարկությունից հետո կրկին ճամբարների են բաժանվել. մի մասը համարում է, որ պետք չէ համակերպվել ԲՀԿ-ի դավաճանության հետ, ժամանակն է այլ ուժերի հետ ալյանս ձևավորել, իսկ տերպետրոսյանական թևը, փաստորեն, պատրաստ է ներել ԲՀԿ-ի բոլոր «մեղքերը»: Գրում է «Հրապարակ»-ը:
Նրանք թեև հասկանում են, որ «իշխանություններն աշխատում են» դաշնակիցների հետ, բայց կարծում են, որ այլ տարբերակ չունեն, որովհետև չունեն ռեսուրսներ:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու