Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

«Փարաջանով» ֆիլմը Սերգեյ Փարաջանովին նվիրված «Հայակի» ֆավորիտն էր

Գիտություն և Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը տոն էր բոլոր կինոսերների համար: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մայիսի 13-ին: Երրորդ տարին անցկացվող կինոտոնն ամփոփեց արդյունքները: Այս տարի մրցանակներ հանձնվեցին 15 անվանակարգերում, եղան նաև լրացուցիչ պարգևներ: «Փոքրիկ Կաննի փառատոն» հիշեցնող մրցանակաբաշխության բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր, ովքեր անցան կարմիր գորգի վրայով: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը «Հայակ» ազգային մրցանակաբաշխության պատվավոր հյուրն էր. նա մրցանակաբաշխության ընթացքում ստացավ նաև Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ: Տոնական երեկոն վարում էին «ԱրմՔոմեդիի» տղաները' Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը, ովքեր իրենց ելույթները համեմում էին կատակներով: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև բազմաթիվ երաժշտական համարներ: Նույնիսկ երեկոյի ժամանակ մի քանի րոպեով հանկարծ անջատված լույսերը չփչացրին տոնական մթնոլորտը: ««Հայակը» մեծ տոն է դարձել մեզ համար: Ինձ համար շատ կարևոր է, որ «Հայակն» արդեն սպասված է դարձել: Մեր մրցանակակիրները սրտի թրթիռով սպասում են այս մրցանակաբաշխությանը: Մեծ նվաճում է, երբ չեն ստանում մրցանակը և տխրում են: Տոն է նաև այն մարդկանց համար, ովքեր չեն ստանում մրցանակ: Նրանք կձգտեն հաջորդ տարի «Հայակ» ստանալ»,- ողջունելով մասնակիցներին' նշեց «Հայակի» նախագահ Գևորգ Գևորգյանը:

Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմն այս տարվա «Հայակի» ֆավորիտն էր: Կինոնկարը ստացավ 4 մրցանակ' հաղթելով «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն նկարիչ» անվանակարգերում: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Լուսի Աբդալյանը' «Կաուչո» ֆիլմի դերակատարման համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և դերասան մրցանակներ ստացան «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դերասանները' Նարինե Գրիգորյանը և Աշոտ Ադամյանը: «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում հաղթող ճանաչ վեցին Շողիկ Թադևոսյանը և Արեգ Ազատյանը' «Ռոմանտիկները» ֆիլմի համար: Տարվա լավագույն օպերատորը Թամմամ Համզան է' «Փուշը» ֆիլմով: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ դարձավ Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», վավերագրական ֆիլմ' Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» կինոնկարը:

Լավագույն անիմացիոն կինոնկար ճանաչվեց Վրեժ Քասունու «Արշալույս» ֆիլմը: Քասունին հաղթական արձանիկն ստանալուց հետո Շառլ Ազնավուրին նվիրեց նրա պատկերով դիմանկար: Լավագույն դեբյուտով հանդես եկավ Ալեքսանդր Բաղդասարյանը («Ճանապարհ»), իսկ լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց Րաֆֆի Աղեկյանի «Կինշասա. խենթ հող» ֆիլմը:

«Հայակն» այս տարի նվիրված էր Սերգեյ Փարաջանովի հոբելյանին: Այդ առթիվ հատուկ մրցանակ հանձնվեց «Նռան գույնը» ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Անդրանիկյանը մեծ ուրախությամբ ընդունեց նվերն' անակնկալի գալով իրադարձությունից: Բացի այդ, Փարաջանովի անվան մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Ցուցադրվեցին Փարաջանովի մասնակցությամբ եզակի կադրեր, որոնց հեղինակը Օշին Եղիազարյանցն է: Նա Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենին հանձնեց կադրերի ամբողջ տեսագրությունը' նշելով, որ Փարաջանովն էր իրեն հորդորել այդ կադրերը տալ իր անունը կրող թանգարանին, եթե այն ստեղծվեր: Առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական ամենահին կինոկադրերը, որոնք թվագրվում են 1911թվականով: Բացի այդ, Հայաստանի կինոակադեմիան պատվո մրցանակ շնորհեց Ռոման Բալայանին:

«Հայակի» այս տարվա ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, ով ընտրել է ժյուրիի անդամներին, այդ թվում' նաև արտերկրից: «Հայակ» մրցանակաբաշխությանը մասնակցել և տարբեր անվանակարգերում մրցել են վավերագրական, փաստավավերագրական, գեղարվեստական, այլ ուղղվածության լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր: Ազգային մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն «Աֆինա պալլադա» ընկերությունն էր: «Հայակին» այս տարի ներկայացվել է 80 ֆիլմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված