Կիևյան փողոցում բախվել են «Միթսուբիշի Պաջերո» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 13-ին' ժամը 23.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34AO003 պետհամարանիշի և «ՎԱԶ-21014» մակնիշի 34DP645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ 1977թ. ծնված Հ. Բ. ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Բ.-ին, ով տեղափոխվել է ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու