Բերեզովսկին՝ իր թիմակցին հարվածած երկրպագուների դեպքի մասին
Սպորտ
«Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի 29-րդ տուրում` «Զենիթի» դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Հանդիպումը դադարեցվել էր 86-րդ րոպեին երկրպագուների` դաշտ ներխուժելու պատճառով, իսկ երկրպագուներից մեկն էլ հարվածել էր մոսկովյան թիմի ավագ Վլադիմիր Գրանատին:
«Մենք նստած էինք պահեստայինների նստարանին և չէինք հասկանում` ինչպես վարվել այդ իրավիճակում: Սկզբում թվում էր, թե ամեն ինչ հանդարտվում է, խաղը շարունակվում է, սակայն հետո երկրպագուներն ավելի ագրեսիվ սկսեցին գործել: Մենք գնացինք հանդերձարան: Անկեղծ ասած` որոշակի պահի անհանգստությունս շատացավ, բայց ոչ թե ինձ համար, այլ թիմակիցներիս: Պետերբուրգում ինձ հարգանքով էին վերաբերվում, «Զենիթի» երկրպագուներն ինձ միշտ աջակցում էին, սակայն, կրկնում եմ` տղաների համար իսկապես սարսափում էի:
Գրանատի գլուխը նույնիսկ հաջորդ օրն էր պտտվում: Սակայն սա խոսում է շատ բաների մասին՝ երկրպագելու արվեստի, երկրպագուների թիմի և քաղաքի նկատմամբ վերաբերմունքի մասին»,- դարպասապահի խոսքը մեջբերում է «Спорт день за днём»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու