36 տարեկան հասակում մահացել է օսկարակիր ռեժիսոր Մալիք Բենջելուլը
Գիտություն և Մշակույթ
Շվեդ ռեժիսոր Մալիք Բենջելուլը, ով ստացել է «Օսկար» կինոմրցանակ, մահացել է 36 տարեկան հասակում, տեղեկացնում է BBC-ն: Ինչպես նշում է ոստիկանությունը, նրա մարմինը հայտնաբերվել է մայիսի 13-ի ուշ երեկոյան:
2013 թվականին Բենջելուլն ստացել է «Օսկար» մրցանակ, ինչպես նաև բազմաթիվ այլ կինոմրցանակներ իր «Փնտրելով Շաքարե մարդուն» վավերագրական ֆիլմի համար:
Այս փոքրբյուջետային կինոնկարում պատմվում է երկու հարավաֆրիկացների մասին, որոնք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել ամերիկացի երգիչ Սիկսո Ռոդրիգեսի հետ:
Ռեժիսորն իր ֆիլմի նկարահանումն ավարտել է iPhone-ի հավելվածի միջոցով այն բանից հետո, երբ նրա փողերն սպառվել են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)