Տիգրան Քոթանջյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը Բեյրութի մրցաշարում
Սպորտ
Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Բեյրութի բաց առաջնությունում և վերջնական արդյունքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի գործող չեմպիոնը 9-րդ տուրում մրցում էր գրոսմայստեր Ռաուսիս Իգորիսի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիան ավարտեց ոչ-ոքի: Քոթանջյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը' առաջատարից հետ մնալով կես միավորով:
Շախմատի Հայաստանի չեմպիոնն օգոստոս ամսին հավաքականի կազմում կմասնակցի Նորվեգիայում կայանալիք շախմատային օլիմպիադային:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու