Նասրին ինքն է ասել, որ տանել չի կարողանում պահեստայինների շարքում լինելը. Դեշամը Նասրիին` հավաքական չհրավիրելու մասին
Սպորտ
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն անդրադարձել է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սամիր Նասրիին հավաքական չհրավիրելու հարցին:
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով Ֆրանսիայի հավաքականում չի խաղում այնպես, ինչպես ստացվում է «Մանչեսթեր Սիթիում»: «Մանչեսթեր Սիթիում» նա հիմնական կազմի խաղացող է: Նասրին ինքն է ասել, որ տանել չի կարողանում պահեստայինների նստարանին լինել: Դա ճիշտ է, մենք դա զգում ենք թիմի ներսում, այդ պատճառով էլ նա չի ընդգրկվել հայտացուցակում»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆրանսիացիներն աշխարհի առաջնության խմբային փուլում հունիսի 15-ին կխաղան Հոնդուրասի դեմ, հունիսի 20-ին Շվեյցարիայի, հունիսի 25-ին` Էկվադորի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու