«Կուտակայինի» վերաբերյալ օրենսդրական փաթեթը կամարատահայտության իրավունք է տալիս. նախարար
Քաղաքական
Կառավարության ներկայացրած նոր օրենսդրական փաթեթը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների համար կամարատահայտության հնարավորություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ընդգծելով, որ դա խնդրին տալիս է միայն միջանկյալ լուծումներ։ «Մինչև նոր օրենքի ընդունումը կուտակային վճարումներ չկատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվի, իսկ այն անձանց համար, ովքեր կատարել են վճարումներ, պետության մասնակցությունը շարունակվելու է և այդ գումարներն աշխատելու են հօգուտ համակարգի մասնակցի: Պարտադիրի կամ ոչ պարտադիրի գաղափարը այս փուլում չի քննարկվում։ Մենք ունենք հստակ օրենսդրական նորմ, որը հնարավորություն է տալիս այն քաղաքացիներին, ովքեր գտնում են, որ այս փուլում իրենց աշխատավարձից չպետք է պահումներ կատարվեն, դիմում ներկայացնելու պարագայում իրենց կամարտահայտությունը հայտնել»,- ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ կարճաժամկետ հատվածում սա է հիմնական խնդիրն, իսկ համակարգի ամբողջական մոդելի հետ կապված օրենքի փաթեթը կմշակվի և կներկայացվի Ազգային ժողով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու