Կարևոր է, որ իր ներկայությամբ Արտյոմ Սիմոնյանն օգուտ բերի Հայաստանի հավաքականին. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկիի կարծիքով` նորեկ Արտյոմ Սիմոնյանին լավ կընդունեն Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանիում:
«Հայաստանի հավաքականը շատ հյուրընկալ է, և նա իրեն լավ կզգա մեզ մոտ: Շատ կարևոր է, որ իր ներկայությամբ օգուտ բերի, թե հավաքականին և թե իրեն»,- Բերեզովսկին այս մասին խոսել է «Спорт день за днем» թերթին տված հարցազրույցում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն ազգային թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստների, ովքեր հանդես են գալիս արտերկրում: Ֆուտբոլիստների թվում նաև «Զենիթի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու