Իսպանացի զույգը որոշել է սեքսով զբաղվել հենց բանկում
Այլ
Իսպանիայում սիրահար զույգը որոշել է սիրով զբաղվել բանկում: Այս մասին հայտնում է lenat.ru-ն՝ վկայակոչելով La Estrella Digital:
Միջադեպը տեղի է ունեցել Օվեդո քաղաքում: Սիրահարները տեղավորվել էին բանկոմատի մոտ, իսկ սեքսով զբաղվելու ընթացքում ֆինանսական հաստատության պատուհանից այն կողմ հավաքվել էր հետաքրքրասերների մի ամբողջ խումբ: Հավաքվածներից ոմանք ծափահարում էին սիրահարներին՝ խրախուսելով նրանց, մյուսները լուսանկարում էին և նկարները տեղադրում սոցցանցերում:
Միջադեպի արդյունքում` դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ, որոնք ինչ-ինչ պայմաններով չեն համարձակվել մտնել հաստատություն:
«Պատկերացնո՞ւմ եք, նրանք մերկացան՝ շպրտելով իրենց հագուստն այս ու այն կողմ: Ամենավատն այն է, որ նրանք ստափ վիճակում էին գտնվում», -ոստիկանությանը հայտնել է «սիրո խելահեղության» մասնակցներից մեկը:
Զույգի բուռն գործընթացը հաջողվեց ընդհատել միայն ոստիկանների երկրորդ խմբին: Նրանք մտան բանկ և սիրահար զույգին հրամայեցին բաժանվել, հագնվել և լքել հասարակական վայրը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ