Դատարանը Պիստորիուսին ուղարկել է հոգեբուժական փորձաքննության
Սպորտ
Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքի դատարանը հանրաճանաչ պարաօլիմպիական Օսկար Պիստորիուսին, որը մեղադրվում է իր ընկերուհու կանխամտածված սպանության մեջ, ուղարկել է հոգեբուժական փորձաքննության:
Պաշտպանության վկան՝ բժիշկ Մերիլ Ֆորսթերը, հայտնել է, որ Պիստորիուսը, հնարավոր է՝ տառապում է տագնապ առաջացնող նևրոզից, ինչն սպանության գիշերը կարող էր ազդել նրա վիճակի վրա, երբ նա գնդակահարել է իր ընկերուհուն՝ մոդել Ռևա Սթենքամփին:
Սովորաբար հոգեբուժական փորձաքննության ընթացակարգը տևում է շուրջ 30 օր:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին: Մինչ այդ մեղադրող կողմը և պաշտպանությունը պետք է որոշեն, թե հատկապես որտեղ է հետազոտությունն անցնելու Պիստորիուսը:
Թեթևատլետն իր ընկերուհուն գնդակահարել է 2013 թվականի փետրվարին: Պաշտպանությունը պնդում է, որ մարզիկը Սթենքամփին սպանել է չկանխամտածված՝ նրան կողոպտիչի տեղ դնելով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ