Շառլ Ազնավուրն այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն (լուսանկարներ)
Հասարակություն
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 14-ին այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Այս մասին տեղեկացանք Գաֆէսճեան կենտրոնի ֆեսյբուքյան էջից: Աշխատակիցների համար մեծ պատիվ էր աշխարհահռչակ շանսոնյեին հյուրընկալել իրենց մշակութային օջախում:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին' հոբելյանի կապակցությամբ:
Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգով հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում' աննկարագրելի րոպեներ պարգևելով ներկաներին: Այնուհետև հաջորդ օրը լեգենդար երգիչը մասնակցեց «Հայակ» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում ստացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ' համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար:
























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու