Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Նախագահին
Հայաստան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել Նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին' սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա ավանի ածխահանքում երեկ գիշեր տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառով, պաշտոնական տվյալներով, արդեն 232 մարդ է զոհվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից