«Լիվերպուլն» այս մրցաշրջանում ԱՊԼ-ում ամենաշատ վաստակած ակումբն է (լուսանկար)
Սպորտ
Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է այս մրցաշրջանում ակումբների ստացած եկամտի մասին տեղեկություններ:
Ամենաշատ եկամուտը մրցաշրջանում ունեցել է «Լիվերպուլը»` մոտ մեկ միլիոն ֆունտ, ավելին, քան երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է վաստակել:
Երրորդ և չորրորդ տեղերում, համապատասխանաբար, գտնվում են Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»: Ամենաքիչը վաստակել է «Քարդիֆ Սիթին»՝ 62,1 մլն ֆունտ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները հեռուստատեսային իրավունքի վաճառքից և գլխավոր հովանավորից ստացել են նույն եկամուտը՝ 26,3 և 4,27 միլիոն: ԱՊԼ-ի ակումբների եկամուտի ընդհանուր գումարը գերազանցել է 1,5 մլրդ ֆունտը:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու