«Առավոտ». Մենք այս իշխանությունների հետ համագործակցելու որեւէ ցանկություն չունենք. Լեւոն Զուրաբյան
Հայկական Մամուլ
«Ես զարմանում եմ, որ դուք կարծում եք, որ մենք կառավարությանը որեւէ առաջարկ կուղարկենք: Ճիշտ է, մեզ զանգահարել է Դավիթ Հարությունյանը, խնդրել է մեզ` տրամադրել առաջարկներ ՀԱԿ-ի կողմից. ես իրեն պատասխանել եմ, որ մենք այս իշխանությունների հետ համագործակցելու, նրանց որոշումների կամ որոշումների նախապատրաստման պատասխանատվությունը կիսելու որեւէ ցանկություն չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` կառավարության ծրագրի վերաբերյալ ՀԱԿ-ի կողմից առաջարկներ ներկայացրե՞լ եք, պատասխանեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ն ընդհանրապես մերժում է «կեղծ ՀՀԿ-ական մեծամասնության» իրավունքը' Հայաստանում կառավարություն ձեւավորելու. «Ո՞ւր մնաց ներկայացնենք, այդ ոչ լեգիտմի, կոռումպացված կառավարությանն ինչ-որ ծրագրային առաջարկներ: Նրանք ի վիճակի են ներկայացնել միայն Հայաստանը թալանելու, կեղեքելու ծրագիր: Եթե այդ առումով են առաջարկներ ուզում' մենք իրենց ոչնչով օգնել չենք կարող, որովհետեւ իրենցից ավելի հմուտ վարպետներ' բարձրագույն կվալիֆիկացիայի, Հայաստանում դժվար է գտնել: Այդ գործում մենք չկանք»:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու