«Հժ». Հանրապետական պատգամավորները բավական նեղսրտած են
Հայկական Մամուլ
Այս երկուշաբթի մեկնարկած խորհրդարանի արտահերթ նիստը կշարունակվի մինչև ուրբաթ։ Հանրապետական պատգամավորները բավական նեղսրտած են այս հանգամանքից։ Բանն այն է, որ արտահերթի օրակարգում մոտ 3 տասնյակ օրինագծեր են կուտակվել, որոնք պետք է ընդունվեն, սակայն մեծամասնությունը չի հասցնում գործը։ Գրում է «Հժ»-ն:
Որպեսզի քննարկումը մի փոքր արագ անցնի, հանրապետականները ստիպված են հարցեր չտալ զեկուցողներին և հրաժարվել ելույթներից։ Դա էլ իր հերթին նոր տհաճություն է պատճառում ՀՀԿ-ականներին, քանի որ այդկերպ ստիպված են լինում ԱԺ ամբիոնը շարունակ զիջել ոչ իշխանական ուժերին։ Իշխող ուժի ներկայացուցիչները երեկ խոսում էին, որ այս աշխատելաոճով շարունակելու դեպքում ստիպված են լինելու ամբողջ հունիս ամիսը ևս աշխատել»։
Շարունակությունը՝ «Հժ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու