«Ժողովուրդ». ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի ունեցվածքը
Հայկական Մամուլ
ՀՀԿ ցուցակով Աժ պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է հողամաս և երկու բնակարան: Իսկ ահա հաշվեհամարին կա 80 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՍՆ դոլար և 30 հազար եվրո: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Հետաքրքիր է՝ երբ է Վ. Մկրտչյանը հասցրել կուտակել այսքան ունեցվածք: 2000-2004թթ, երբ աշխատում էր ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ, թե՝ 2004-2006թթ, երբ Երևան ՋԷԿ-ի Մաշտոց մասնաճյուղի տնօրենն էր, թե՝ 2007թ. հետո, երբ զբաղեցնում էր հայտնի Ֆլեշ Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու