Այլ ակումբներից առաջարկ ունեցել եմ, սակայն մնում եմ «Բարսելոնայում». Չավի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հերքել է այն տեղեկությունները, որ ակումբը կլքի ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում հաջողության հասնել ակումբի կազմում:
«Այս փուլում շատ տեղեկություններ են սկսվում տարածվել ֆուտբոլիստների ապագայի վերաբերյալ: Բնականաբար, այլ ակումբներից առաջարկ ունեցել եմ: Սակայն ի սկզբանե մտադրված էի մնալ «Բարսելոնայում» նաև հաջորդ մրցաշրջանում: Պետք է ասեմ, որ իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել»,- նշել է Չավին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ