Զոհված զինծառայողների մայրերը զրուցել են Հովիկ Աբրահամյանի հետ
Հասարակություն
Արդեն տևական ժամանակ է` կառավարության շենքի առջև զոհված զինծառայողների մայրերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և պահանջում են իրենց որդիների մահվան դեպքերի իրական բացահայտումը:
Այսօր զոհված զինծառայողների մայրերը կառավարության շենքի առջև հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս խոստացել է հանդիպել նրանց հետ և լսել ծնողների խնդիրները:
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից մեկի մայրը լրագրողներին հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը զարմացած ասել է, թե իրո՞ք դուք այսքան տարիներ այստեղ կանգնած բողոքել եք:
«Հիմա ինքը իմացավ, տեսնենք իր խոսքը կկատարի՞, թե՞ ոչ»,- ասաց զոհվածի մայրը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ