Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը 

Կիրո Մանոյանն Օլանդի` Հայաստան այցելությունը հարազատի մոտ գնալու այց որակեց

Արտաքին Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան այցի շրջանակներում հայության համար կարևոր հարցերի վերաբերյալ կատարած շեշտադրումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Կիրո Մանոյանը: «Ֆրանսիայի նախագահի այցեությունը տարածաշրջան և, հատկապես, Հայաստան, կարևոր իրադարձություն էր' հաշիվ առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադրաձությունները: Ճիշտ է, որ նախագահի այցը նախատեսված էր այդ իրադարձություններից առաջ և պետք չէ կապել դրանց հետ, բայց այդ իրադրաձությունների ֆոնին կարևոր էր նրա այցը: Տարածաշրջանը, որը համարվում է գոնե Ռուսաստանի տեսանկյունից իբրև իր ազդեցության տարածաշրջան, եկավ Արևմտյան երկրից բարձրաստիճան ղեկավար, և անդրադարձավ նաև հարցերի, որոնց մեջ Ռուսաստանը դերակատար է: Նախագահ Օլանդը ճիշտ շեշտադրումներ կատարեց հայության համար առաջնային խնդիրների վերաբերյալ: Կարևոր էր նրա հայտարարությունը, որ Հայաստան-Ֆրանսիա տնտեսական կապերը չեն համապատասխանում այն սերտ հարաբերություններին, որ կան երկու պետությունների ու ժողովուրդների միջև ու դրանք պետք է զարգացել»,-ասաց Կիրո Մանոյանը:

Բանախոսը կարևորեց նաև Օլանդի այն հայտարարությունները, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցրերին: «Օլանդը կարևորությամբ շեշտեց նաև այլ խնդիրների մասին Ֆրանսիայի տեսակետը: Ըստ Ֆրանսիայի' Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 23-ին Էրդողանի հայտարարությունը դրական համարելով հանդերձ' նա ասաց, որ դա բավարար չի: Արցախի հարցով կարևոր էր այն հայտարարությունը, որ Ֆրանսիան խնդիր չի տեսնում կամարտահայտության մասով' չնայած նա «հանրաքվե» ասաց»,- նշեց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով հարևան Վրաստան և Ադրբեջան Օլանդի կատարած այցերին' Կիրո Մանոյանը նշեց, որ մյուս երկրների այցելության համեմատ Հայաստան գալը հին բարեկամի մոտ այցելություն էր: «Ադրբեջան իր այցելության ժամանակ հստակ էր, որ նախագահ Օլանդը կարևորում է Ադրբեջանի տնտեսական դերակատարությունը Ֆրանսիայի համար: Այնտեղ նա անհանգստացավ, երբ հարցեր տվեցին Ադրբեջանի ներքին ժողովրդավարական խնդիրների մասին: Վրաստանում կարևորեց այդ երկրի քաղաքական ուղղվածության հարցը, բայց խորհորդ տալով, որ շատ չշտապեն թե ԵՄ-ին, և թե ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարաբերություններում: Կարծում եմ' տարածաշրջան այցելության մեջ ամենահարազատը Հայաստանում էր' չնայած Ադրբեջանում նախագահ Օլանդը նշեց, որ Ֆրանսիան իր առջև խնդիր չի դրել տարածաշրջանից երկրներ ընտրելու մեջ' կարևորելով երեք երկրների հետ հարաբերությունները»,-նշեց ՀՅԴ-ական գործիչը:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերությունների ակնկալվող զարգացումներին' Կիրո Մանոյանը կարևորեց այն հայտարարությունը, որ 2015-ի ապրիլի 24-ին Օլանդը լինելու է Երևանում: «Տնտեսական հարաբերությունների զարգացման համար եմ հեռանկարներ տեսնում, կարծում եմ' ավելի շատ ներդրումներ կարվեն: ԵՄ-ի հետ հարաբերությունների խնդիրն է ամենակարևորը, կարծում եմ, նախագահ Օլանդը կարծես հանձնառու եղավ, որ ինքը Հայաստան-ԵՄ ասոցացման ինչ-որ պայմանագրի կամ համաձայնագրի ձև կգտնի, որը դրական կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Հայաստանի դիրքորոշումը լիովին համապատասխանում է դրան: Մնում է, որ Եվրամիությունն իր կեցվածքը սրբագրի ու չասի, որ եթե տնտեսական հարաբերությունները որոշել եք Մաքսային միության հետ անել, ուրեմն չեք կարող խորացնել մեզ հետ հարաբերությունները քաղաքական առումով: Կարծում եմ' ավելի շատ Եվրոպան անելիք ունի, քան Հայաստանը»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա կարծիքով' Հայաստանի իշխանությունների ձախողումն այցի շրջանակներում այն էր, որ այցելության ոչ մի միջոցառմանը ընդդիմությունից մարդ հրավիրված չէր, ի հակառակ նրա, որ Օլանդի պատվիրակությունում ներգրավված էին թե ֆրանսիահայ գործիչներ, թե ֆրանսիական տարբեր քաղաքական հատվածներից անձիք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո
Ամենադիտված