ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է խոշոր կազմակերպությունների համար պարտադիր աուդիտը վերացնելու նախագիծը
Քաղաքական
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտի պահանջը: Նախագծին կողմ քվեարկեց 95, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Ազգային ժողովը մայիսի 14-ին ավարտել էր «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտը:
«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո' աուդիտորական եզրակացության հետ, սակայն նախագծով առաջարկվում է վերացնել պարտադիր աուդիտը խոշոր կազմակերպությունների համար: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու