ԱԻՆ-ում «Մուրացան» զինվորական հոսպիտալում պայթուցիկի տեղադրման մասին ահազանգ է ստացվել (թարմացված)
Արտակարգ Պատահար
«Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են. տարածքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 15-ին' ժամը 14.35-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էին մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու