«Պատրաստ եմ մնալ «Անժիում» և պայքարել Պրեմիեր լիգայի ուղեգրի համար». Մկրտչյան
Սպորտ
«Անժիի» 25-ամյա կիսապաշտպան Կարլեն Մկրտչյանը, ով ակումբում հանդես է գալիս վարձավճարով, նշել է, որ կցանկանար շարունակել իր ելույթները Մախաչկալայի թիմում:
«Պայմանագրով «Մետալուրգի» ֆուտբոլիստ եմ: Սակայն կցանկանայի համագործակցել Դաղստանի թիմի հետ: Պատրաստ եմ մնալ «Անժիում» և պայքարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար: Ինձ շատ է դուր գալիս Դաղստանը: Այստեղ ապրում եմ կնոջս և տղայիս հետ: Ծանոթացել եմ այստեղ ապրող հայերի հետ` թեև նրանց հյուր գնալ դեռևս չի հաջողվել: Առաջին խնդիրս Դաղստանի լեզգինկա սովորելն է. այն ինձ համար շատ տպավորիչ է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Անժիի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու