ՀՀԿ 15-րդ համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն հրավիրվի
Քաղաքական
ՀՀԿ 15-րդ համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն հրավիրվի: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այլ քաղաքական ուժերի մենք չենք նախատեսում հրավիրել, քանի որ սա կուսակցության հերթական հաշվետու համագումարն է լինելու»,- ասաց նա:
Կուսակցության ԳՄ նիստում քննարկվել են կուսակցության առաջիկա համագումարի նախապատրաստական հարցեր:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Հովիկ Աբրահամյանի գործունեությանը, Շարմազանովն ընդգծեց, որ եթե վատ վերաբերվեին նրա գործունեությանը, նա վարչապետ չէր նշանակվի: Իսկ հարցին, թե Տիգրան Սարգսյանը չէր կարո՞ղ անել այն, ինչ անում է Հովիկ Աբրահամյանը, Շարմազանովը պատասխանեց, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ. բոլորն էլ մի օր նշանակվում և ազատվում են իրենց պաշտոններից: «Շուտով նոր կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը և բոլորի համար հստակ կլինեն այն ուղղությունները, որով շարժվելու է կառավարությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե իրենք պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, այն մեկ ամսից կկայանա, Շարմազանովն ընդգծեց, որ լուրջ չի վերաբերվում այն գործիչների հայտարարություններին, ովքեր օգտագործում են «եթե» բառը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու