ՀՀ և ԼՂՀ-ի միջև չի կարող մաքսակետ լինել. Էդուարդ Շարմազանով
Արտաքին Քաղաքական
ՀՀ և ԼՂՀ-ի միջև երբեք չի կարող մաքսակետ լինել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Զարգացման դեպարտամենտի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովի այն հայտարարությանը, թե Եվրասիական տնտեսական գոտում սահմանները կլինեն ՀՀ ընդունված տարածքների սահմաններում: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանը միասնական տնտեսական տարածք են, և Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմամբ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև չի կարող մաքսակետ լինել»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ Ազարովն այն պաշտոնյան չէ, որ կարող է իրեն թույլ տալ այդ մակարդակի հայտարարություններ անել՝ ընդգծելով, որ զարմանքով է վերաբերվում այն հանգամանքին, որ այդ հայտարարությունից հետո լրատվամիջոցները խառնաշփոթի մեջ են հայտնվել:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)